Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԵԱՏՄ-ն և Չիլին քննարկում են ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրումը

ԵԱՏՄ-ն և Չիլին քննարկում են ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի 
ստորագրումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան և Չիլիի առևտրի նախարարի տեղակալ Պաուլինա Նասալը քննարկել են Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների և Չիլիի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, այդ թվում՝ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրման հնարավորությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՏՀ մամուլի ծառայությունից, հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 25-ին՝ Մոսկվայում:

Զրուցակիցներն ընդգծել են Չիլիի ակտիվ դիրքորոշումը ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրման հարցում: Այժմ երկիրն ունի նման 28 համաձայնագիր:

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխգործակցությունը հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորությունների գնահատման շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]