Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ դեսպանը ողջունել է ՀՀ արդարադատության նախարարության ձեռքբերումները

ԱՄՆ դեսպանը ողջունել է ՀՀ արդարադատության նախարարության ձեռքբերումները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հուլիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրենսդրական հարցերի լայն շրջանակ:

Նախարարը դեսպանին ներկայացրել է էլեկտրոնային կառավարման գործիքակազմի ներդրման ընթացքն արդարադատության նախարարության մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ դատական արխիվի թվայնացման, e-apostille, e-notariat համակարգերի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

Ռիչարդ Միլսի ցանկությամբ նախարարն անդրադարձել է նաև նոր հակակոռուպցիոն քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի՝ այդ ուղղությամբ ներդրված ջանքերին և ակնկալվող արդյունքներին:

Հանդիպման ավարտին դեսպան Միլսն իր խոսքում նշել է, որ ժողովրդի կարիքներին սատարող արդարադատության համակարգն անկախ ժողովրդավարության կենսական մասն է, և ողջունելով այդ գործընթացում արդարադատության նախարարության ձեռքբերումները՝ հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]