Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կառավարությունն աշխարհի 10 լավագույն համալսարաններից մեկն ընդունված հերթական ուսանողին տարկետում կտրամադրի

Կառավարությունն աշխարհի 10 լավագույն համալսարաններից մեկն ընդունված հերթական ուսանողին տարկետում կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը աշխարհում բարձր վարկանիշ ունեցող ԱՄՆ Կալիֆոռնիայի Բերկլի համալսարան ընդունված Աբրահամ Գևորգի Ազնաուրյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կտա տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2021  թվականի ամառային  զորակոչը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հուլիսի 27-ի նիստի օրակարգում:

Աբրահամ Ազնաուրյանը (ծնվ.` 1999 թվականի հուլիսի 16-ին) սույն թվականին ավարտել է UWC Դիլիջանի  քոլեջը՝  միջազգային բակալավրիատի ծրագրով: Ներկայումս նա ընդունվել է «Lսys.am» կայքում տեղակայված «Լույս»-ի լավագույն տասն օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններից ԱՄՆ Կալիֆոռնիայի Բերկլի համալսարան՝ գրականության և գիտության քոլեջ /բակալավր/:  Ուսումնառությունը  բակալավրի կրթական ծրագրով նախատեսված է 2017 թվականի օգոստոսի 16-ից մինչև 2021 մայիսի 14-ը:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն է դիմել Ա. Ազնաուրյանի հայրը՝ որդուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու խնդրանքով`  մինչև ուսումնառության ավարտը` 2021  թվականի ամառային  զորակոչը:    

Որոշման նախագծի  ընդունմամբ Ա. Ազնաուրյանին հնարավորություն կընձեռվի ավարտել աշխարհի լավագույն բուհերից մեկը և ստացած գիտելիքները ներդնել ՀՀ-ում ոլորտի զարգացման համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]