Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Հրազդանում, Երևանում և Թալինում նկատված օձերին

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Հրազդանում, Երևանում և Թալինում նկատված օձերին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 25-ին, ժամը 17:15-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի թիվ 50 տան ավտոտնակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան մոտակա ավտոտնակում հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հուլիսի 25-ին, ժամը 14:34-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Խանջյան փողոցի 11-րդ տան բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան բակից հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: 

Հուլիսի 25-ին, ժամը 12:12-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քուչակի փողոցի թիվ 24 տան մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]