Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում

Բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների թիմը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջիբրալթարում ընթացող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի առաջին խաղում Հայաստանի հավաքականի մրցակիցը Մոնակոյի թիմն էր: Առաջին քառորդում թիմն առաջ էր 26:14 հաշվով: Երկրորդ քառորդում ևս Մ16 տարեկանների թիմն առաջար էր: Ի վերջո Հայաստանի թիմը հաղթեց խոշոր 81:41 հաշվով:

Հաջորդ հանդիպումը Վահագն Հարությունյանի սաները կանցկացնեն հուլիսի 26-ին՝ մրցելով Ուելսի ընտրանու դեմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am