Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատգամավորը հասարակության կողմից անընդունելի վերաբերմունք է տեսնում արմատական դրսևորումների նկատմամբ

Պատգամավորը հասարակության կողմից անընդունելի վերաբերմունք է տեսնում 
արմատական դրսևորումների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հասարակությունը որևէ կերպ չի ընդունում արմատական քաղաքականության դրսևորումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

«Դա ապացուցեց հուլիսի 17-ի մարդկանց անդադար հոսքը դեպի ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդ, ովքեր հարգանքի տուրք մատուցեցին զոհված ոստիկանների հիշատակին: Մեր հասարակությունը մերժեց արմատական դիրքորոշումը նաև Ազգային Ժողովի  ընտրությունների ժամանակ՝ տալով  ձայների մեծամասնությունը Հանրապետական կուսակցությանը»,- ասաց Բաբուխանյանը:

Պատգամավորը կարծում է, որ ՊՊԾ գունդը գրաված զինված խումբը և նմանատիպ այլ խմբեր կառավարվում են ինչ-որ կենտրոնից, որոնք ցանկանում են Հայաստանում իրավիճակը ապակայունացնել: «Պետք է զգոն լինել և դատապարտել ցանկացած գործողություն, որոնք միտված են բռնության միջոցով լուծելու իշխանության հարցը»,- եզրափակեց Բաբուխանյանը:

Երևանում 2017 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության գունդ չէր դադարում քաղաքացիների հոսքը, ովքեր իրենց հարգանքի տուրքն էին եկել մատուցելու 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների ժամանակ զոհված ոստիկանության երեք աշխատակիցների հիշատակին: ՊՊԾ գնդի շենքի դիմաց տեղադրվել էր զոհված ոստիկանների հիշատակին նվիրված հուշաքար, որի մոտ մարդիկ մոմեր էին վառել եւ ծաղիկներ:

2016թ. հուլիսի 17-ին մի խումբ զինված անձինք ներխուժեցին ՊՊԾ գունդ: Նրանք գունդը գրավված են պահել մինչև հուլիսի 31-ը՝ մի քանի օր պատանդ պահելով ներսում գտնվող իրավապահներին, հետագայում նաև՝ օգնության հասած բժիշկներին: Գործողությունների հետևանքով զոհվել է երեք ոստիկան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]