Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Խորովածի փառատոնի նկատմամբ հետաքրքրված են արտասահմանյան զբոսաշրջային գործակալությունները

Խորովածի փառատոնի նկատմամբ հետաքրքրված են արտասահմանյան զբոսաշրջային 
գործակալությունները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորովածի միջազգային 9-րդ փառատոնը  կանցկացվի օգոստոսի 20-ին Ախթալայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Նա ընդգծեց, որ այս տարի, բացի հայկական զբոսաշրջային գործակալություններից, փառատոնի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաեւ արտասահմանյան զբոսաշրջային գործակալությունները:

«Այս տարվա փառատոնն ավելի հետաքրքիր ու բովանդակալից է լինելու եւ տարբերվելու է,  ինչպես  նախորդ փառատոններն էին տարբերվում:  Ունենալու ենք թիմեր տարբեր վայրերից, Վրաստանը միշտ մասնակցություն է ցուցաբերել, նաեւ Ռուսաստանը: Նաեւ ունենալու ենք 30 տաղավար,  նախատեսվում է այց Ավստրալիայից, այստեղ հենց ֆիլմ է նկարահանվելու, որում ներառվելու է հատված խորովածի փառատոնից: Հյուրընկալելու ենք ստամբուլաբնակ հայ երգչուհի Սիբիլին»,-նշեց Սեդրակ Մամուլյանը՝ տեղեկացնելով, որ այս տարի փառատոնը կանցկացվի ոչ թե Ախթալայի եկեղեցու, այլ մարզադաշտի տարածքում մասնակիցների եւ այցելուների թվաքանակի աճի պատճառով:

Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանն էլ հավելեց, որ փառատոնն  ամենակայացածներից է, եւ այն արդեն իրադարձություն է ոչ միայն Հայաստանում, այլեւ  միջազգային հարթակում:  

«Շատ կարեւոր է, որ այս փառատոնին  հատուկ մասնակցելու համար  զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան, զբոսաշրջային ընկերությունները  ներառում են այն իրենց  փաթեթներում:  Նաեւ անհատապես Հայաստան այցելելիս  զբոսաշրջիկը  մնում եւ մասնակցում է փառատոնին»,-նշեց Մեխակ Ապրեսյանը:

Փառատոնի շրջանակում անցկացվող մրցույթին մասնակցելու են բավականին լուրջ փորձ ունեցող թիմեր Ավստրիայից, Լիտվայից, Ռուսաստանից: Հստակ նախանշված ժամկետում պատրաստելու են ձկան, հավի, տավարի, խոզի խորոված, ինչպես նաեւ աղանդեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]