Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ուկրաինայի ազգային բանկն Այվազովսկու 200 ամյակին նվիրված հուշադրամ է թողարկել

Ուկրաինայի ազգային բանկն Այվազովսկու 200 ամյակին նվիրված հուշադրամ է 
թողարկել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի ազգային բանկը շրջանառության մեջ է դրել հայտնի հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200 ամյակին նվիրված հուշադրամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:

Հուշադրամը թողարկվել է «Ուկրաինայի երևելի անձինք» շարքում՝ 35 հազար օրինակով:

«Մեծ նկարչի ծննդյան 200 ամյակի կապակցությամբ հուշադրամի և նամականիշի թողարկումը վառ ապացույցն է նրա, որ պետությունը գնահատում է Հովհաննես Այվազովսկու ներդրումը համաշխարհային գեղանկարչության գանձարանում: Դա ցույց է տալիս նաև հայկական և ուկրաինական մշակույթների փոխադարձ հարստացման ֆենոմենը»,- ասել է ուկրաինացի պատմաբան, տեսաբան Մաքսիմ Ցարենկոն:

Ուկրաինայում Հովհաննես Այվազովսկու 200 ամյակի կապակցությամբ միջոցառումների շարք է սկսվել: Երկրի խոշորագույն թանգարաններում ցուցադրվում են հայ նկարչի աշխատանքները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]