Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵՄ-ն կոշտ բանակցություններ է վարում Թուրքիայի հետ. Հանի և Չավուշօղլուի ձայները լսվել են անգամ կողքի սենյակում

ԵՄ-ն կոշտ բանակցություններ է վարում Թուրքիայի հետ. Հանի և Չավուշօղլուի 
ձայները լսվել են անգամ կողքի սենյակում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն ու Թուրքիան հուլիսի 25-ին Բրյուսելում նախարարական մակարդակով հանդիպում կունենան՝ քննարկելու ընդհանուր օրակարգային հարցեր, ինչպես նաև փորձելու իջեցնել այն լարվածությունը, որն առաջացել է երկկողմ հարաբերություններում Թուրքիայում ակադեմիկոսների, լրագրողների, ակտիվիստների և ընդդիմադիր քաղաքական գործիչների ձերբակալության պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հանդիպմանը մասնակցելու են Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը:

Հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում Հանը ցանկություն է հայտնել թուրքական կողմի հետ պայմանավորվածության գալ էներգետիկայի, ահաբեկչության դեմ պայքարի, միգրացիայի հարցում բարձր մակարդակով երկխոսության շարունակման շուրջ:

ԵՄ հանձնակատարը նշել է, որ թուրքերի հետ բանակցությունները շատ կոշտ են լինում: Նրա խոսքով՝ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հետ վերջին խոսակցությունը լսվել է անգամ կողքի սենյակում: «Մենք դրան չենք ձգտում, սակայն մենք էլ ենք մարդ, հետևաբար չենք կարող խուսափել զգայական ռեակցիաներից»,-ասել է նա:

Հանը նաև մտահոգություն է հայտնել Թուրքիայի և Գերմանիայի միջև հարաբերությունների լարման կապակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]