Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բոլիվուդը Հայաստանում ֆիլմ է նկարահանում. էպիզոդիկ դերերում կնկարվեն նաև հայ դերասաններ

Բոլիվուդը Հայաստանում ֆիլմ է նկարահանում. էպիզոդիկ դերերում կնկարվեն 
նաև հայ դերասաններ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլիվուդյան կինոարտադրողները Հայաստանում հուլիսի սկզբից սկսել են գեղարվեստական ֆիլմի նկարահանում: Ֆիլմի ռեժիսորն է Սելվարա Գավանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Շարմ հոլդինգ»-ի գլխավոր պրոդյուսեր Լիլիթ Մարտիրոսյանն ասաց, որ նկարահանումները կշարունակվեն մինչև հուլիսի վերջ: Համագործակցող կողմերը վստահ են, որ հնդկական ֆիլմի նկարահանումը Հայաստանում կխթանի միջմշակութային կապերի ամրապնդմանը: 

«Այժմ նկարահանումներ են իրականացվում և կիրականացվեն Սևանում, Դիլիջանում, ինչպես նաև Երևանի տեսարժան շատ վայրերում: Գեղարվեստական ֆիլմը մելոդրամա է, որում ներկայացվում է սիրո պատմություն՝ մի տղայի և աղջկա մասին, ովքեր գալիս են Հայաստան սովորելու: Եկել են նկարահանող ողջ թիմով՝ մոտ 30 հոգի: Բոլոր մասնագետներին բերել են իրենց երկրից, հայ վարսահարդարի կամ դիմահարդարի կարիք չի զգացվի»,-ասաց Լիլիթ Մարտիրոսյանն ու հավելեց, որ այնուամենայնիվ, էպիզոդիկ դերերում կնկարահանվեն նաև հայ դերասաններ: 

Նրա խոսքով՝ Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը, տնտեսական ամենատարբեր  ծրագրերի շարքում ուսունասիրել էր նաև հնդկական կինոշուկան  և, շահագրգռված լինելով Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային և գործնական կապերի զարգացմամբ, հնդիկ կինոարտադրողներին առաջարկել էր Հայաստանը դիտարկել որպես կինոարտադրության հեռանկարային երկիր: Նկարահանումների կազմակերպման հարցում Հնդկաստանում Հայաստանի դեսպանության ընտրությամբ՝ հնդիկ կինեմատոգրաֆիստները համագործակցում են «Շարմ հոլդինգ»-ի հետ: 

«Հնդկական ֆիլմարտադրությունը բավականին զարգացած է և ամենաշատ ֆիլմերը տարվա ընթացքում նկարահանվում են Հնդկաստանում՝ մոտ 1000 ֆիլմ: Եթե Հնդկաստանի բնակչության  կեսն էլ տեսնի Հայաստանում նկարահանված ֆիլմ, մեր երկիրը մեծ ճանաչելիություն կունենա: Այն առաջին հերթին կխթանի նաև մեր տնտեսությունը: Մենք շահագրգռված ենք Հայաստանում ֆիլմարտադրության զարգացմամբ»,-ասաց Լիլիթ Մարտիրոսյանը: 

Ֆիլմը ցուցադրվելու է հնդկական շուկայում: Տարվա վերջին այն կբարձրանա մեծ էկրան: Հայաստանում հնդկական ֆիլմի նկարահանում առաջին անգամ է իրականացվում: Մինչ այդ Հայաստանում նկարահանումներ են իրականացրել Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուզբեկստանից, Վրաստանից: Առաջիկայում համագործակցություն է սպասվում նաև այլ երկրների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]