Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շիրակի թեմի առաջնորդը Պոլսո Հայոց պատրիարքի թեկնածուների շարքում է

Շիրակի թեմի առաջնորդը Պոլսո Հայոց պատրիարքի թեկնածուների շարքում է

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքական ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2017թ-ի դեկտեմբերին, և արդեն նշվում է 8-9 թեկնածուի անուն՝ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Սեւան արքեպիսկոպոս Ղարիբյանը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Սպասվող պատրիարքական ընտրությունների հավանական թեկնածուների շարքում է նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: 

«Ցանկացած եպիսկոպոս ցանկացած աթոռի թեկնածու է: Թուրքիայի պարագայում այդ թեկնածուների շրջանակը մի քիչ նեղ է, քանի որ պետք է այնտեղ արմատներ ունենաս՝ կա՛մ ինքդ ծնված պետք է լինես, կա՛մ հայրդ: Իմ պարագայում հայրս է: Թեկնածուների ցանկը կա, այդ ցանկից բոլորն էլ կարող են ընտրվել: Այնպես չէ, որ եթե թեկնածու ենք, ուրեմն անպայման կընտրվենք: Այս պահին 9 թեկնածու կա, 9-ից մեկը կընտրվի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Խոսելով Պոլսո Պատրիարքության դժվարությունների մասին՝ թեմակալ առաջնորդը փաստեց՝ դժվարություններ կան: «Ոչ մի տեղ էլ հեշտ չէ, այնտեղ էլ իր յուրահատուկ դժվարությունները կան, բայց եթե ընտրվեմ, կծառայեմ»,-հավելեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]