Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետը կարգադրել է շտկել ստորգետնյա ու վերգետնյա անցումներում նկատված թերությունները

Երևանի քաղաքապետը կարգադրել է շտկել ստորգետնյա ու վերգետնյա անցումներում նկատված թերությունները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է մայրաքաղաքի ստորգետնյա և վերգետնյա հետիոտնային անցումների շահագործման ու պահպանման խնդրին: Աշխատակազմի կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է քայլեր ձեռնարկել դրանց վերանորոգման, մաքրման ու պահպանման ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Թեև մայրաքաղաքի զարգացման ծրագրով մենք շարունակում ենք ստորգետնյա անցումների նորոգման աշխատանքների իրականացումը, այնուամենայնիվ անելիքներն այս ուղղությամբ դեռ շատ են: Ստորգետնյա որոշ անցումներում ունենք նաև գործունեություն իրականացնող թե՛ սեփականատերեր, թե՛ վարձակալներ և, ըստ այդմ, անհրաժեշտ է բոլորին ներգրավել այս աշխատանքներում ու խստորեն վերահսկել, որ սանիտարական պատշաճ վիճակը մշտապես ապահովվի: Նույնը վերաբերում է նաև վերգետնյա անցումներին, ինչպես նաև երթևեկելի թունելներին, որոնք ևս անհրաժեշտ է պահել մշտական հսկողության տակ ու ապահովել պատշաճ տեսքն ու մաքրությունը: Բոլորը մանրակրկիտ ուսումնասիրեք և համապատասխան քայլեր ձեռնարկեք նկատված թերություններն արագ շտկելու ուղղությամբ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]