1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շվեյցարիայում անհայտ անձը բենզասղոցով վիրավորել Է հինգ մարդու

Շվեյցարիայում անհայտ անձը բենզասղոցով վիրավորել Է հինգ մարդու


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Շաֆհաուզեն քաղաքում առնվազն հին մարդ Է վիրավորվել, նրանցից երկուսը՝ լուրջ, անհայտ տղամարդու հարձակման հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է Blick թերթը:

Թերթի տվյալներով՝ հարձակումը կատարել Է մի մարդ, որը որպես զենք Է օգտագործել շղթայական սղոցը: Քաղաքի կենտրոնը շրջապատված Է, ոստիկանությունկը չարագործի չեզոքացման գործողություն Է իրականացնում:
Տեղի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը հավաստել Է Blick-ի տեղեկատվությունը: Հաղորդվում Է, որ հարձակվողը նույնականացվել Է, սակայն առայժմ ձերբակալված չԷ: Ոստիկանության կարծիքով՝ հարձակումն ահաբեկչական գործողություն չի եղել:

Շվեյցարիայի հեռագրական գործակալության (ATS) տվյալներով՝ «ոստիկանության խոշոր ուժեր են մոբիլիզացվել մի քանի անձանց վիրավորած մադու որոնման համար»: Գործի են դրվել նաեւ շտապ օգնության մի քանի ավտոմեքենաներ եւ փրկարարական ծառայության ուղղաթիռներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]