Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վահան Մարտիրոսյանն ընդունել է «Գլոբալսթար» ընկերության ներկայացուցչին

Վահան Մարտիրոսյանն ընդունել է «Գլոբալսթար» ընկերության ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ամերիկյան «Գլոբալսթար» ընկերության կարգավորման հարցերով փոխնախագահ Բարբի Փոնդերին:

Ընկերությունը հիմնադրվել է 1991 թվականին,  աշխարհի բազմաթիվ երկրներում մասնավոր բաժանորդներին և պետական կառույցներին մատուցում է արբանյակային կապի ծառայություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Բարբի Փոնդերը ներկայացրեց ընկերության ծառայություններից մեկը, որը հնարավորություն է տալիս ունենալ «Գլոբալսթար» արբանյակային հեռախոսահամար, ներմուծել ստանդարտ 140 նիշանոց կարճ հաղորդագրություն: 

Գտնվելով աշխարհի ցանկացած կետում, որտեղ չկա բջջային կապ` սարքի մեկ կոճակի հպումով հնարավոր է արբանյակի միջոցով գտնվելու վայրի մասին հաղորդագրությունն  ուղարկել ընկերներին ու ընտանիքի անդամներին:

Ընկերությունն առաջարկում է նաև տեղորոշիչ (tracking) ծառայություններ` տրանսպորտային համակարգը կազմակերպելու և վերահսկելու ոլորտում:

Նախարարը, նշելով, որ Հայաստանի տարածքի 90 տոկոսից ավելին ապահովված է բջջային ազդանշանով, ընկերության փոխնախագահին առաջարկեց համագործակցության ուղիներ քննարկել տեղական մասնավոր շահագրգիռ ընկերությունների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]