Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Պարտավոր չենք հանդուրժել ոմանց կողմից քաղաքի հանդեպ դրսևորվող անպատասխանատու վերաբերմունքը. Երևանի քաղաքապետ

Պարտավոր չենք հանդուրժել ոմանց կողմից քաղաքի հանդեպ դրսևորվող 
անպատասխանատու վերաբերմունքը. Երևանի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային  խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է կիսակառույց շինություններին և քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու նպատակով տարիներ առաջ տրամադրված այն տարածքների խնդրին, որտեղ դեռևս չեն մեկնարկել ստանձնած պարտավորությունների համաձայն ներդրումային ծրագրերի իրականացումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մենք պարբերաբար անդրադառնում ենք այս խնդիրներին, սակայն սայլը տեղից գրեթե չի շարժվում: Եվ բնական է, որ նման իրավիճակը մեզ չի կարող բավարարել: Մեր դիրքորոշումն այս հարցում հստակ է. ցանկացած ներդրող, կիսակառույց շինության վարձակալ կամ սեփականատեր և, ընդհանրապես, բոլոր նրանք, ովքեր հստակ պարտավորություններ ունեն Երևան քաղաքի նկատմամբ, պետք է լիարժեք կատարեն դրանք: Մենք պարտավոր չենք անվերջ հանդուրժել ոմանց կողմից քաղաքի հանդեպ դրսևորվող նման անպատասխանատու վերաբերմունքը: Այս հարցում պետք է լինել ավելի կոշտ ու պահանջել, որ կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները կամ անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով նախաձեռնեք իրավական գործընթաց՝ այս խնդիրը վերջնականապես լուծելու համար», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, իրավաբանական վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է վերոնշյալ տարածքների ու շինությունների խնդրի կարգավորման ուղղությամբ ձեռնարկել համապատասխան քայլեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]