Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հանրապետությունում ավելացել են գազի պայթյունի դեպքերը

Հանրապետությունում ավելացել են գազի պայթյունի դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատ քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցած պայթյունի պատճառները պարզ կլինեն համապատասխան փորձագիտական արդյունքները վերջնական լինելու դեպքում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսին նշեց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:

«Այդ պայթյունի պատճառների տեղեկությունները կհաղորդվեն ավելի ուշ, բայց կարող եմ ասել, որ վերջին շրջանում ծավալուն գործընթաց է իրականացվում գազալցակայանների հետ կապված: Այդ զանգվածային ստուգումները մեծ արդյունքներ են տվել»,-ասաց Հովհաննես Խանգելդյանը:

Հանրապետություն այս տարի, ընդհանուր առմամբ, գրանցվել է գազի պայթյունի 11 դեպք, նախորդ տարի այս ցուցանիշը 6 է եղել: Ինչ վերաբերում է կոնկրետ գազալցակայաններին, ապա Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ այստեղ դեպքերի ավելացում չկա: Իրականացված ստուգումների շնորհիվ հնարավոր է եղել խուսափել արտակարգ դեպքերից:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 24-ին, ժամը 06:27-ին տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դալար 2 հասցեում գտնվող գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է «ՎԱԶ-2106» մակնիշի 51 UM 001 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ 1985 թ. ծնված Կ. Ս.) գազի բալոնը, ինչի հետևանքով աշխատակից  Գ. Ա.-ը տեղափոխվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]