1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան գործով նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն

Պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան գործով նշանակվել է դատահոգեբուժական 
փորձաքննություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշանակվել է  դատահոգեբուժական փորձաքննություն։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա` 1983թ. ծնված Հ.Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 14-րդ կետերով և հարցաքննվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մասնավորապես մեղադրյալի հոգեկան վիճակը՝ այդ թվում՝ մեղսագրվող արարքը կատարելու պահին, պարզելու համար նշանակվել է դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն։

Փորձաքննության կատարումը հանձնարարվել է  «Նուբարաշեն հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովին։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել առ այն, որ «դեմքի կտրված վերք, բազմաթիվ կտրված վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, հոգեբանական կենտրոնի հոգեբան Ռուբեն Պողոսյանը՝ ծնված 1947թ.:

Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պրոֆեսորին իր աշխատասենյակում ծանր մարմնական վնասվածք է պատճառել հոգեբանական կենտրոնի այցելու, 1983թ. ծնված Հ. Համբարձումյանը:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]