Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանագետը տեսնում է Հայաստանի միջոցով ԵԱՏՄ-ի շուկա մտնելու Իրանի շահագրգռվածությունը

Իրանագետը տեսնում է Հայաստանի միջոցով ԵԱՏՄ-ի շուկա մտնելու Իրանի շահագրգռվածությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը շահագրգռված է  Հայաստանի միջոցով կապ հաստատել Եվրասիական տնտեսական միության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ  նման կարծիք հայտնեց իրանագետ Արմեն Իսրայելյանը:

Իրանագետի խոսքով` Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի՝ Հայաստան այցելության ժամանակ քննարկել են Իրան-Հայաստան-ԵԱՏՄ համագործակցության հնարավորությունները, այնուհետև նա մեկնել է Ղրղըզստան և Ղազախստան, որտեղ  կրկին քննարկել են ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության հեռանկարները:
«Իրանը փորձում է տնտեսական կապեր հաստատել բոլոր ուղղություններով, որպեսզի իր առջև կանգնած տնտեսական խնդիրները կարողանա լուծել: Ներկայումս Իրանի համար յուրաքանչյուր շուկա կարևոր է»,- ընդգծեց Իսրայելյանը:

Ինչ վերաբերվում է Թուրքիա-Իրան համագործակցությանը, իրանագետի կարծիքով` վերջին տարիներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը նվազել է, ինչը պայմանավորված է  տարածաշրջանային որոշ տարաձայնություններով, ուստի այս տեսանկյունից ևս Իրանի համար նպատակահարմար է Հայաստանի հետ կապերի ամրապնդումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am