Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ մարզիկները սուրդլիմպիկ խաղերում նվաճել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ

Հայ մարզիկները սուրդլիմպիկ խաղերում նվաճել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մարզիկները 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերում արդեն նվաճել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի Հանրապետության խուլ մարզիկների հավաքականի անդամներ Ժորա Գրիգորյանը (71 կգ), Արարատ Սարգսյանը (75 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (80 կգ) 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերի հունա-հռոմեական ըմբշամարտի մրցումներում դարձել են բրոնզե մեդալակիրներ, իսկ ձյուդոյիստ Ռոբերտ Գևորգյանը (60 կգ) նվաճել է արծաթե մեդալ:

Մեր մարզիկները ուժերն են չափելու նաև ազատ ոճի ըմբշամարտի մրցապայքարում:

Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերը կավարտվեն հուլիսի 30-ին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]