Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թույլ չենք տա մեզ շանտաժի ենթարկեն. Գերմանիայի ֆինանսների նախարարը Թուրքիային

Թույլ չենք տա մեզ շանտաժի ենթարկեն. Գերմանիայի ֆինանսների նախարարը 
Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբերը մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին թուրք-գերմանական համագործակցությունը ռիսկի ենթարկելու համար: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, այս մասին նախարարը խոսել է գերմանական Bild-ին տված մեկնաբանության մեջ:

«Իրադրությունը շատ դրամատիկ է, սակայն թույլ չենք տալու, որ մեզ սպառնան»,- ասել է Շոյբերը:

Թուրք-գերմանական լարված հարաբերություններին  անդրադարձել Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Հելմիխը՝ ով անընդունելի է համարել գերմանացի պատգամավորների այցը թուրքական Քոնյայում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազա արգելելու մասին պաշտոնական Անկարայի որոշումը: Նա կոչ է արել Գերմանիայի կառավարությանը հստակ հայտարարություն անել և մինչև օգոստոսի վերջ ժամանակ տալ Թուրքիային, ինչից հետո որոշում կայացնել: Հելմիխը ևս հայտարարել է, որ չեն կարող թույլ տալ շանտաժի ենթարկել իրենց:

Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, ինչ թուրքական կողմը արգելեց Բունդեսթագի պատգամավորներին այցելել Ինջիրլիքում գտնվող գերմանացի զինվորներին: Պաշտոնական Անկարան որոշումը պայմանավորեց նրանով, որ Գերմանիան չի կատարում իրենց պահանջն ու չի հանձնում այդ երկրում գտնվող գյուլենականներին և Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամներին:

Գերմանիայի Բունդեսթագը պատգամավորների ձայների մեծամասնությամբ հունիսի 22-ին որոշում էր ընդունել հետ կանչել իր զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից: Որոշման օգտին էր քվեարկել 569 պատգամավորից 461-ը, դեմ՝ 85-ը, իսկ 23 պատգամավոր ձեռնպահ է մնացել:

Հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ Թուրքիան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել նաև թուրքական Քոնյայում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազա: Կատարվածի առնչությամբ Գերմանիան բողոք է ներկայացրել ՆԱՏՕ-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]