Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանի կառավարությունը հավանություն Է տվել դրամական միավորի փոխարինմանը

Իրանի կառավարությունը հավանություն Է տվել դրամական միավորի փոխարինմանը
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի կառավարությունը հավանություն Է տվել ներկայումս գործող դրամական միավորից՝ ռիալից, նորի՝ թումանի անցմանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 24-ին այս մասին հաղորդել Է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի քարտուղար Մոհսեն Հաջի Միրզայեին: «Ներկայիս որոշումը նպատակամղված Է դրամական հաշվարկների պարզեցմանը,- մեջբերում Է անում գործակալությունը պաշտոնյայի խոսքից: Մեկ թումանը հավասար կլինի 10 ռիալի, այսպիսով գները նշող թվերում կկրճատվի մեկ զրո»:

Նրա խոսքով՝ նոր դրամական միավորի անցման հարցը վերջին կես տարում ուսումնասիրել Է կառավարության տնտեսական հանձնաժողովը: Դրամական բարենորոգության նախագիծն Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) Կենտրոնական բանկը ներկայացրել Է անցյալ տարվա նոյեմբերին: Թումանը Պարսկաստանում (Իրանի նախկին անվանումը) շրջանառության մեջ Է եղել մինչեւ 1932 թվականը, երբ փոխաինվել Է ռիալով: Այժմ տեղի Է ունենում հակառակ փոխարինումը:

Մինչեւ հիմա թումանը պաշտոնական դրաման միավոր Է համարվում Իրանում: Կենտրոնական բանկի թղթադրամների վրա եւ խանութների գնացուցակներում նշվել Է ռիալ, բայց առօրյա խոսքում իրանցիները միշտ օգտագործում Էին «թուման», ինչը որոշակի խառնաշփոթություն Էր մտցնում:

Վերջին տարիների գնաճի հետեւանքով ռիալն զգալիորեն արժեզրկվել Է: Ներկայումս ամերիկյան դոլարն Իրանի փոխանակման կետերում արժե 39 հազար ռիալ, իսկ հիմա այն կարժենա 3,9 հազար թուման: Փաստորեն Իրանում կատարվում Է արժեմեծացում մեկ նիշով: Ավելի վաղ առաջարկվում Էր թղթադրամներից հանել երեք եւ նույնիսկ չորս զրո, սակայն վերջին հաշվով որոշում Է ընդունվել հրաժարվել այդքան արմատական միջոցներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]