Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նորդուզ-Մեղրի դարպասի համատեղ օգտագործումը միտված է մեծացնելու հայ- իրանական առևտրաշրջանառության ծավալը

Նորդուզ-Մեղրի դարպասի համատեղ օգտագործումը միտված է մեծացնելու հայ-
իրանական առևտրաշրջանառության ծավալը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորդուզ-Մեղրի դարպասի համատեղ օգտագործման օրինագծի հիմնական նպատակն է Իրանի և Հայաստանի միջև հեռանկարային տնտեսական համաձայնությունները կյանքի կոչելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 24-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Արմեն Իսրայելյանը:

«Դա վերաբերվում է երկկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը և տնտեսական ոլորտում տարբեր ծրագրերի իրականացմանը: Նորդուզ-Մեղրի դարպասի համատեղ օգտագործումը միտված է նաև տարանցիկ բեռնափոխադրումների իրականացմանը, մասնավորապես` Պարսից ծոցից Սև ծով իրականացվող բեռնափոխադրումները»,- ասաց իրանագետը՝ հավելելով, որ Նորդուզ-Մեղրի դարպասի համատեղ օգտագործումը կբարձրացնի նաև երկու երկրների գրավչությունը միջազգային ներդրողների համար:

Իրանագետի խոսքով` որպեսզի կրկնակի գործողություններ չկատարվեն Հայաստան-Իրան սահմանային անցակետերում և մաքսային գործընթացները արագ ձևակերպվեն համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվելու, ովքեր կապահովեն քաղաքացիների արագ սպասարկումը:

«Բացի այդ, Հայաստանը և Իրանը միմյանց կփոխանցեն մաքսանենգության վերաբերյալ տեղեկությունները, որպեսզի սահմանում ի հայտ եկած խնդիրները շատ կարճ ժամանակում իրենց լուծումը ստանան»,- նշեց Իսրայելյանը:

Իրանագետը  նշեց, որ վերջին տարիներին Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության զգալի աճ է նկատվել: Եթե 2015 թվականին երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները (ոչ նավթային ապրանքների) կազմել է 120-130 միլիոն դոլար, ապա 2016 թվականին  այն կազմել է 170 միլիոն դոլար:

«Վերջին 1-2 տարում տնտեսական ոլորտում մի շարք գործընթացներ տեղի ունեցան` Իրանի և Հայաստանի միջև վիզային ռեժիմը չեղյալ հայտարարվեց, Հայաստանից Իրան մուտք գործող մեքենաների համար սահմանված 500 դոլար երաշխիքային գումարը վերանայվեց և ներկայումս այն կազմում է 90 դոլար և այլն: Այս ամենը նաև նպաստեց Հայաստանում զբոսաշրջության ոլորտում որոշակի աճին»,- ասաց Իսրայելյանը:

Ըստ իրանագետի` Սյունիքում ազատ տնտեսական գոտի հիմնելու վերաբերյալ որոշումը ևս կնպաստի երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալի մեծացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]