Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մնջախաղի միջազգային փառատոնը ևս մեկ տոն նվիրեց Ծաղկաձորի արվեստասերներին

Մնջախաղի միջազգային փառատոնը ևս մեկ տոն նվիրեց Ծաղկաձորի 
արվեստասերներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի շրջանակում հուլիսի 23-ին Ծաղկաձորի Ծաղկունյաց հրապարակում տարբեր խնդիրներ վերհանող ներկայացումներով հանդես եկան Ռուսաստանից ժամանած «Մի Մինոր», «Ունիսոն» խմբերը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը:

«Փորձել եմ 30 րոպեում  լիարժեք փոխանցել բեմադրության իմաստը: Այն մեր ժամանակակից  իրականության մասին է: Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ մենք որոշակի ազատություն ենք ստանում, ինչը կարող է խաբուսիկ լինել: Ուզում ենք հասկանալ, թե ինչ կարելի է անել առաջընթացը խրախուսելու, բայց ինքնությունը չկորցնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Եկատերինա Վարլակովան:

Նա ասաց, որ փառատոնի բացմանն ուշադիր հետևել է մյուս մասնակիցների ելույթներին ու  նոր, բազմազան բեմադրություններ տեսել, որոնցից հատկապես տպավորել է սարդի և թիթեռնիկի համարը:

«Մի Մինոր»-ի «Կյանքն ՕՆԼԱՅՆ» ներկայացումը պատմում է տեղեկատվական հորձանուտի մասին: Երբ մարդը կարող է համացանցի միջոցով մի մայրցամաքից մյուսում ապրող մարդուն սիրահարվել, աշխատել վազելով, կոճակ սեղմելով կենսականորեն կարևոր հարցեր որոշել: Բայց արդյո՞ք այդ ամենը մարդուն ազատ է դարձնում:

Երևանի մնջախաղի պետական թատրոնի  «Խաղը» բեմադրության մեջ թագուհուն մարմնավորած դերասանուհի Նաիրա Եդիգարյանի խոսքով՝ մնջախաղը տաճար է, որտեղ ինքը աղոթում է:

«Կարևորում եմ այս փառատոնը, քանի որ հանդիսատեսը հնարավորություն է ունենում ծանոթանալ այս հրաշալի արվեստին: Այս դեպքում թատրոնն է հյուր գնում արվեստասերին:  Ընդգծեմ, որ դերերն ասես հագուստներ լինեն, որոնք պարբերաբար հագնում է դերասանը:  Դրանք ինձ հենց այնպես չեն տրվում. աշխատում եմ,  հղկվում ու անում ամեն բան լիարժեք կերպարանափոխվելու համար: Սիրում եմ ակտիվ, հուզառատ, փիլիսոփայական կերպարներ մարմնավորել, քանի որ մնջախաղն ինքնին փիլիսոփայություն է և խոր արվեստ: Այն բացահայտում է մարդու ներքին աշխարհը»,- շեշտեց նա:

 «Խաղը» բեմադրության հիմքում արևելյան լեգենդ է՝ արքայի ու գեղեցկուհու մասին: Գայթակղություն, դավաճանություն, սեր, խաղ, միստիկա, մահ: Այս ողբերգական պատմությունը հին հայկական մագաղաթներից իջած շարժվող նկար է, ծաղկած մի էջ, սիրո և գեղեցկության օրհներգ:

Մնջախաղի միջազգային փառատոնն առաջին անգամ անցկացվել է  2008  թվականին Ծաղկաձորում:  Այն կազմակերպում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը և Ծաղկաձորի քաղաքապետարանը: 2016 թվականից  փառատոնը դարձել է ամենամյա:  Փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է «Արմենպրես» լրատվական գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]