Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ավանում, Շենգավիթում և Աջափնյակում Վարդավառին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են կայացել

Ավանում, Շենգավիթում և Աջափնյակում Վարդավառին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են կայացել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության` Վարդավառի տոնին նվիրված միջոցառումները Ավան վարչական շրջանում մեկնարկել են Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագով: Ավելի ուշ վարչական շրջանի Ընտանիքի, Իսահակյան, Դուրյան և Քուչակ թաղամասերի այգիներում կազմակերպվել են տոնին համահունչ միջոցառումներ, տոնական ռիթմերով ուղեկցվող ջրախաղեր: 
Ջրային ուրախությանը մասնակից փոքրիկների տրամադրությունն էլ ավելի է բարձրացել, երբ նրանց են այցելել սիրված մուլտֆիլմերի հերոսները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործող եկեղեցիներ ունեցող մայրաքաղաքի վարչական շրջանների օրինակով Շենգավիթում նույնպես Վարդավառին նվիրված միջոցառումները մեկնարկել են Սուրբ Գևորգ եկեղեցում մատուցված Սուրբ պատարագով: Այնուհետև, ջրցան մեքենաները, շքերթով անցնելով փողոցներով, վարդավառյան միջոցառումների համար ջուր են մատակարարել Շենգավիթի այգիներում, պուրակներում, բակերում և մարդաշատ վայրերում աշխույժ «ջրոցու» մասնակիցներին: Միմյանց ջրելու զվարճանքին մասնակցել են նաև մեծահասակները, խոստովանելով, որ ամեն տարի այս օրը Երևանում կազմակերպվող տոնական ուրախ միջոցառումների շնորհիվ երեխաների հետ ակամայից իրենք էլ են մանկանում:

Աջափնյակ վարչական շրջանում վերջին տարիներին Վարդավառի տոնին նվիրված ամենամարդաշատ միջոցառումը տեղի է ունենում «Արմենիա» բժշկական կենտրոնին հարող հիմնանորոգված ջրավազանի տարածքում: Այս անգամ ևս այստեղ էին հավաքվել ջրային զվարճանքի սիրահարները: Նրանց բոլորին բաժանվել են դույլեր, ջրային խաղալիքներ, իսկ ջրցան մեքենաների շքերթը զուգորդվել է ջրային խաղ-մրցույթներով:

Վարդավառյան բակային ջրառատ միջոցառումներ են կայացել նաև Աջափնյակ վարչական շրջանի այլ տարածքներում՝ 16-րդ թաղամասի 2-րդ շղթայում, Հալաբյան 21, 23 շենքերի բակերում և այլ հասցեներում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]