1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ ԱԳ նախարարը և Արցախի Նախագահը հանգամնալից քննարկել են  ԼՂ հիմնախնդրի կարգավորման ԱՀ, ՀՀ և ԵԱՀԿ ՄԽ ջանքերը

ՀՀ ԱԳ նախարարը և Արցախի Նախագահը հանգամնալից քննարկել են  ԼՂ հիմնախնդրի 
կարգավորման ԱՀ, ՀՀ և ԵԱՀԿ ՄԽ ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդանը հուլիսի 23-ին Արցախում ներկա է գտնվել Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։

Նույն օրն առավոտյան Ստեփանակերտ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Արցախի Նախագահ Բակո Սահակյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Նախագահ Սահակյանն ու նախարար Նալբանդյանը հանգամանալից զրույց են ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Արցախի, Հայաստանի և  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերի շուրջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]