Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հրշեջները մարել են «Մալաթիա» տոնավաճառին մոտակա տներից մեկում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են «Մալաթիա» տոնավաճառին մոտակա տներից մեկում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 23-ին, ժամը 08:36-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Մալաթիա» սննդամթերքի տոնավաճառի մոտակայքում գտնվող տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հովնաթանի փողոցի տներից մեկին կից շինությունում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:01-ին, մարվել՝ 09:07-ին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել է շինության փայտե կառուցատարրերից մոտ 3 քմ հատված և 1 ծառ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]