Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ամին Բասսեմը՝ Սևանա լիճ 2017 մրցաշարի հաղթող

Ամին Բասսեմը՝ Սևանա լիճ 2017 մրցաշարի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանում ավարտվեց «Սևանա լիճ 2017» շախմատային մրցաշարը որի հաղթող դարձավ Եգիպտոսը ներկայացնող գրոսմայստեր Ամին Բասսեմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սևանա լիճ 2017» շախմատի միջազգային մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը, Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Կարեն Բոթոյանը,  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը,  ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը, Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը և մի շարք պատվավոր հյուրեր:
Փակման արարողության ժամանակ մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթարյանը ամփոփեց մրցաշարի արդյունքները, իսկ Սմբատ Լպուտյանը և Կարեն Բոթոյանը պարգևատրեցին հաղթողներին: «Սևանա լիճ 2017» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճեց Եգիպտոսը ներկայացնող գրոսմայստեր Ամին Բասսեմը, ով 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր: 2-րդ հորիզոնականը 6 միավորով զբաղեցրեց Մարտին Կրավցիվը, իսկ Թամիր Նաբաթին եզրափակեց լավագույն եռյակը: Մեր մասնակիցներից լավագույն արդյունքը ցույց տվեց Մանուէլ Պետրոսյանը, ով 5 միավորով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Պետրոսյանը լրացրեց գրոսմայստերի նորմա, որն արդեն թվով երրորդն էր Մանուէլի համար: ՖԻԴԵ-ի հոկտեմբերին կայանալիք կոնգրեսում նրան պաշտոնապես կշնորհվի կոչումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am