Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քաղաքապետարանը Երևանում Պայծառակերպության տոնին նվիրված միջոցառումների մեկնարկը տվել է երթով

Քաղաքապետարանը Երևանում Պայծառակերպության տոնին նվիրված միջոցառումների մեկնարկը տվել է երթով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից նշվող Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների մեկնարկն այս տարի ևս տրվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց սկիզբ առած տոնական երթով: Երևանի քաղաքապետարանի և Արարատյան Հայրապետական թեմի կողմից կազմակերպված համատեղ միջոցառմանը մասնակից մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը, հայկական ազգային երգ ու պարով եկեղեցու բակից շարժվել են դեպի Մանկական զբոսայգի, որտեղ տեղի է ունեցել տոնական համերգային ծրագիր: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ազգային երգ ու պարով ուղեկցվող համերգային ծրագրում ներկայացվել են տոնի խորհրդին համահունչ խաղերն ու ծեսերը, այդ թվում նաև խնձոր խորովելն ու հասկերի բաժանումը, որի անմիջական մասնակից են դարձել նաև այգում հավաքված երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]