«Երևանյան ամառ 2017». ջրցան մեքենաների շքերթ՝ նվիրված Վարդավառի տոնին
11:59, 23 Հուլիս 2017
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքում կազմակերպվում են Վարդավառի տոնին նվիրված բազմաթիվ միջոցառումներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վաղ առավոտյան Երևանի կենտրոնական փողոցներում տեղի է ունեցել «Սանիթեք» ընկերության տոնական զարդարված ջրցան մեքենաների շքերթ: Ջրցան մեքենաները կշրջեն նաև մայրաքաղաքի վարչական շրջանների բակերում և փողոցներում՝ անհրաժեշտ ծավալով ջուր ապահովելով Վարդավառի ջրախաղերի մասնակիցներին:
Ըստ քաղաքապետարանի՝ ողջ օրվա ընթացքում տոնական միջոցառումներ կկազմակերպվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում