1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. կասկածյալը ձերբակալվել է

Կապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է 
քրեական գործ. կասկածյալը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 9-ամյա աղջիկ երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 21-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Lexus GX470  մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի Մ-2 ավտոմայրուղու 307-րդ կմ հատվածում խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհի երթևեկելի գոտում՝ համընթաց աջ ուղեմասում, վրաերթի է ենթարկել 2008թ. ծնված, Կապան քաղաքի բնակչուհուն, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից երեխան մահացել է, իսկ վարորդը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից դիմել փախուստի:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրեսնգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով:

Նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Lexus GX470 մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ ծնված 1991թ., ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել:

Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություն: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]