Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արամ Ա-ն ուղերձ է հղել Հ.Մ.Ը.Մ. մարզախաղերի մասնակիցներին

Արամ Ա-ն ուղերձ է հղել Հ.Մ.Ը.Մ. մարզախաղերի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Հ.Մ.Ը.Մ. 10-րդ մարզախաղերի մասնակիցներին: «Անցած 100 տարիների ընթացքում Հ.Մ.Ը.Մ.-ն իր աշխարհասփյուռ կառույցներով և անդամներով մեր ժողովրդի կյանքում ունի գերիշխող ներկայություն: Հ.Մ.Ը.Մ.-ն դարձել է մեր ժողովրդի եկեղեցական, բարոյական, մշակույթային արժեքների կրողը: Վստահ եմ, որ 100-ամյակի շեմին Հ.Մ.Ը.Մ.-ն  պետք նորովի շարունակի հավաքական ուխտը՝ հավատարիմ մնալով Հայաստանի ծաղկմանը, Արցախի անկախության ամրապնդմանը, Սփյուռքի պահանջատիրական պայքարի զորացմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր ուղերձում փաստել է Արամ Ա-ն:

Հ.Մ.Ը.Մ 10-րդ մարզախաղերին մասնակցում են ներկայացուցիչներ 19 երկրներից: Ամենամեծ մասնակցությունն ունի ԱՄՆ արևմտյան թևի թիմը: Մասնակիցների տարիքը սկսվում է 14 տարեկանից և ավարտվում 35-ով: Մարզիկները կմրցեն 9 մարզաձևում` ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ, թենիս, ատլետիկա, սեղանի թենիս, լող, շախմատ: Մարզախաղերը կմեկնարկեն հուլիսի 22-ին և կավարտվեն հուլիսի 29-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]