1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել գերմանացի գործընկերոջ հետ

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել գերմանացի 
գործընկերոջ հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հուլիսի 22-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Հեռախոսազրույցի ժամանակ նախարարները տեսակետ են հայտնել, որ երկկողմ հարաբերություններում ծագած ճգնաժամը պետք է կառավարել, ոչ թե ԶԼՄ-ների միջոցով, այլ դիվանագիտական ճանապարհով:

Վերջին շրջանում թուրք-գերմանական հարաբերություններում առաջացած լարվածությունը ակտիվորեն արտահայտվում է թուրք և գերմանացի պաշտոնյաների ԶԼՄ հարթակում միմյանց նկատմամբ մեղադրանքների և կոշտ հայտարարությունների միջոցով:

Գերմանիան Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընին հուլիսի 19-ին կանչել էր արտաքին գործերի նախարարություն և բողոքի նոտա հղել պաշտոնական Անկարային՝ կապված Ստամբուլում գերմանացի իրավապաշտպան Պետեր Ստոյդթներին ձերբակալելու, ապա նաև կալանավորելու հետ: Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարտին Շեֆերը հայտնել է, որ դեսպանին պարզ լեզվով ասել են, որ առանց ժամանակ կորցնելու թուրքական կողմն ազատ արձակի Գերմանիայի քաղաքացի Ստոյդթներին:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը Գերմանիայի թուրք քաղաքացիներին ուղղված նամակում, որը տպագրվել է գերմանական Bild թերթում, նշել է, որ Գերմանիան վերանայելու և փոխելու է Թուրքիայի հետ տարվող քաղաքականությունը:

Գերմանիայի արտգործնախարարը նշել է նաև, որ Թուրքիայում ձերբակալում են Գերմանիայի անմեղ քաղաքացիների, և Գերմանիան, որպես կառավարություն, չի կարող հանդիսատեսի դերում հետևել և քայլեր չձեռնարկել իր քաղաքացիներին պաշտպանելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]