Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու համար հիմքեր չկան. Արմեն Աշոտյան

ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու համար հիմքեր չկան. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու համար քաղաքական և տնտեսական հիմքեր չկան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից:

«Նման կարծիք Հայաստանում կա, սակայն այն եզակի է հանդիպում, և դրա ձևավորման համար քաղաքական և տնտեսական հիմքեր չկան»:

Աշոտյանը հիշեցրեց, որ Հայաստանի շրջակա տարածաշրջաններից Մերձավոր Արևելքում ընդհանրապես տնտեսական միության ծրագիր չկա, իսկ ԵՄ-ի պարագայում նույնիսկ ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրներն անդամակցության հեռանկարներ չունեն: Միաժամանակ, ըստ պատգամավորի, չնայած որ ԵԱՏՄ-ն տնտեսական կառույց է, ունի նաև աշխարհաքաղաքական բաղադրիչ, ինչը կարևոր է Հայաստանի համար:

Խոսելով Ռուսաստանի ազդեցության հետևանքով ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրման կասեցման մասին՝ Աշոտյանը շեշտեց, որ այդ հարցադրումն արհեստական է ու մանիպուլյացիոն: «Նման հարց հայ-ռուսական հարաբերություններում գոյություն չունի»,- շեշտեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]