Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում կանխատեսվում է մինչև +38...+40 աստիճան տաքություն

Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում կանխատեսվում է մինչև 
+38...+40 աստիճան տաքություն

ԵՐԵՎԱՆ,  22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 23-27-ը սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38...+40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 23-ին էապես չի փոխվի, 24-25-ը՝ փոքր-ինչ կնվազի, այնուհետև նույնքանով կբարձրանա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]