Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ադրբեջանը կրակի տակ է պահել հայկական սահմանամերձ գյուղերը, չնայած Պուտին- Ալիև հանդիպմանը

Ադրբեջանը կրակի տակ է պահել հայկական սահմանամերձ գյուղերը, չնայած Պուտին- 
Ալիև հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման օրը, հաշվի չառնելով խաղաղ կարգավորման ռուսական կողմից ջանքերը, Ադրբեջանը կրկին սադրանքի է դիմել և  լարվածություն է ստեղծել Հայաստանի հետ սահմանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 21-ին ժամը 23:00-ից մինչեւ հուլիսի 22-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը գնդակոծության է ենթարկել Բարեկամավան գյուղը: «Բարեբախտաբար նյութական և մարդկային կորուստներ չունենք: Ներկայումս իրավիճակը հանգիստ է»,- ասաց Բարեկամավանի գյուղապետ Ջոնիկ Միքայելյանը:

Հուլիսի 20-ին էլ գնդակոծվել էր Չինարի գյուղը, որին պատճառվել էր նյութական հսկայական վնաս:

Հուլիսի 21-ին Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Նրանք քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]