1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դրամական պարգևներ, հուշանվերներ, գավաթներ. հայտնի Հայաստանի «Լավագույն մարզական ընտանիքը»

Դրամական պարգևներ, հուշանվերներ, գավաթներ. հայտնի Հայաստանի «Լավագույն 
մարզական ընտանիքը»

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում անցկացվեցին «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մարզպետներ, մարզիկներ և այլ հյուրեր: 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպիչ Խաչիկ Ասրյանը նշեց, որ «Լավագույն մարզական ընտանիք-2017» մրցույթն անցկացվել է երեք փուլով, չորս տարիքային խմբերով՝ 6 մրցաձևերում, դրանք են` 3 խաղային փոխանցավազք, հեռացատկ տեղից, վարժություն բասկետբոլի գնդակով և պարանի ձգում:

Մրցույթի 1-ին փուլին Արցախից, Հայաստանի մարզերից մասնակցել է 1516 ընտանիք կամ 4 հազար 500-ից ավելի անձ: Եզրափակիչ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած 144 ընտանիք: Մրցույթի եզրափակիչ փուլում այս տարի մասնակցել է նաև հաշմանդամություն ունեցող 23 ընտանիք՝  հանրապետության մարզերից, Երևան քաղաքից և Արցախից:

«2004  թվականին Հայաստանում և Արցախում հիմնադրված «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը ամենամասսայական մարզական միջոցառումն է դարձել: Վերջին տասը տարիների ընթացքում այս մրցույթին մասնակցողների թիվն ավելացել է 13 անգամ: Եթե 2004 թվականին մասնակցել է 54 ընտանիք կամ 1062 մարդ, ապա այս տարի 1516 ընտանիք կամ 4.500 -ից ավելի անձ: Այս տարվա դեկտեմբերին, ամփոփելով «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը և դրանից բխող այլ մարզական միջոցառումների մասնակցության արդյունքները, ապա կարող ենք ասել, որ բոլոր տարիներին միասին վերցրած այս բոլոր մարզական միջոցառումներին, ընդհանուր առմամբ, գրանցվելու է 85 հազար 700-ից ավելի մասնակցություն Հայաստանից և Արցախից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Խաչիկ Ասրյանը:

Եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին ողջունելուց  հետո նրանք իրենց ուժերը չափեցին մի քանի մրցաձևերում` խաղային փոխանցավազք, հեռացատկ տեղից, պարանի ձգում: Ավարտից հետո հրապարակվեցին հաղթողների անունները:

Սերժ Սարգսյանը,  շնորհավորելով մրցույթի հաղթող ընտանիքներին, հանձնեց վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ:

«Այս զանգվածային սպորտային միջոցառումներին մասնակցելը ոչ միայն մեզ պարգևում է առողջություն, այլ նաև լավ տրամադրություն, հաստատակամություն, հավատ ապագայի նկատմամբ: Ուզում եմ, որպեսզի բոլորդ նայեք այս երեխաների աչքերին. տեսեք՝ ինչքան լույս է ճառագում, տեսեք՝ ինչքան վստահություն և ուրախություն կա, ուրեմն այն, ինչ-որ կատարվում է, տեղին է, անհրաժեշտ է, և մենք պետք է մեր հանրապետությունում պրոֆեսիոնալ սպորտի հետ զուգահեռ՝ մշտապես նպաստենք զանգվածային միջոցառումների անցկացմանը: Բոլորիդ շնորհավորում եմ և շատ շնորհակալ եմ»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Նազարյանների ընտանիքը, «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի ակտիվ մասնակցիներից է , արդեն 4-րդ անգամ է ճանաչվում է հաղթող և տուն է վերադառնում պարգևներով, նվերներով:  Այս անգամ հաջողությունները մի քանի մրցաձևերով են:

«Հինգ մրցաձևով առաջին տեղ ենք զբաղեցրել, շնորհակալ ենք կազմակերպիչներին, ՀՀ նախագահին, որ նման հնարավորություն է ընձեռում մեզ: Իսկապես, շատ ոգևորիչ է, ակտիվ մասնակցում ենք, նպաստում ենք սպորտի, առողջ ապրելակերպի մասսայականացմանը: Ամեն տարի սպասում ենք խաղերին, մինչև գալը շատ լուրջ նախապատրաստվում ենք»,- ասաց ընտանիքի հայրը:

Առանձին ընտանիքներից բացի ՀՀ նախագահը գավաթներ հանձնեց նաև արդեն թիմային միավորներով հաղթած մարզերի ներկայացուցիչներին:  Ընդհանուր միավորների արդյունքներով Երևանը զբաղեցրեց առաջին  տեղը, Կոտայքը` երկրորդ, Շիրակը` երրորդ տեղը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տարեց տարի մրցույթի մասնակիցների թիվն ավելանում է, այն մասսայական է դառնում:

«Շատ ընտանիքներ բավական ակտիվ են, մեր թիմը նույնիսկ թարմացվել է, սերնդափոխություն է եղել: Նոր թիմով կարողացանք կրկին հաղթել: Իսկ թե որն է Երևանի թիմի հաջողության գաղտնիքը, կարող եմ ասել` ամենօրյա աշխատանքը, ամենօրյա պարապմունքները»,-ասաց քաղաքապետը:

Կոտայքի թիմի ներկայացուցիչ Արա Սիմոնյանը նշեց, որ 14 տարի անցկացվող մրցույթի ակտիվ մասնակիցներից են: Ամեն տարի մարզից լավագույնները որոշվում են 3 փուլային մրցույթով` համայնքային, տարածաշրջանային, մարզային: Վերջում հաղթող ընտանիքները մասնակցում են եզրափակչին: Վերջին հինգ տարիների տվյալներով Կոտայքը զբաղեցրել է 2-րդ և 3-րդ տեղերը:

Շիրակի թիմը նույնպես լավ արդյունքներով աչքի է ընկնում: Ամեն տարի ունենում են վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ: Թիմի ներկայացուցիչ Վաչիկ Վարդանյանը նշեց, որ իրենց հիմնական մրցակից են համարում Երևանին:

«Առայժմ Երևանին զիջում ենք: Մի քիչ դժվար է մայրաքաղաքին հաղթելը (ժպտում է), Երևանը մասնակիցներ ընտրելու մեծ հնարավորություն ունի: Ամեն դեպքում ամեն ինչ դեռ առջևում է»,-ասաց Վաչիկ Վարդանյանը: Նա ընդգծեց, որ մրցանակային տեղեր զբաղեցնելուց  բացի, կարևոր է սպորտի մասսայականությունը, առողջ ապրելակերպի քարոզումը:

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպիչները, որպես երախտագիտություն, նախագահ Սերժ Սարգսյանին հանձնեցին գավաթ-հուշանվեր՝ «Լավագույն մարզական ընտանիք» միջոցառմանը հանրապետության նախագահի հոբելյանական 10-րդ այցի և միջոցառմանը մշտապես աջակցելու, մասնակիցներին խրախուսելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]