Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հ.Մ.Ը.Մ. խաղերի մասնակիցները եղել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում

 Հ.Մ.Ը.Մ. խաղերի մասնակիցները եղել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հ.Մ.Ը.Մ. մարզախաղերի մասնակիցներն այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնակիցները ծանոթացել են ռազմական համալսարանի կառուցվածքին, այնուհետև լսել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանի դասախոսությունը:

Հ.Մ.Ը.Մ 10-րդ մարզախաղերին մասնակցում են 19 երկրից և 21 շրջաններից: Ամենամեծ մասնակցությունն ունի ԱՄՆ արևմտյան թևի թիմը: Մասնակիցների տարիքը սկսվում է 14 տարեկանից և ավարտվում 35-ով: Մարզիկները կմրցեն 9 մարզաձևում` ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ, թենիս, ատլետիկա, սեղանի թենիս, լող, շախմատ: Մարզախաղերը կմեկնարկեն հուլիսի 22-ին և կավարտվեն հուլիսի 29-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]