Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է

Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ հուլիսի 31-ին տեղի կունենա Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստը: «Արմենպրես»-ը կից ներկայացնում է ամբաստանյալների մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը.

Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Սանասար Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:

Արմեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:

Կարեն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:

Անդրանիկ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:

Ժորա Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:

Դավիթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]