Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պուտինն ու Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակին առնչվող հարցեր

Պուտինն ու Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում տարածաշրջանային իրավիճակին առնչվող հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երկու երկրների նախագահների հանդիպումը տեղի է ունեցել Սոչիում:

Երկկողմ հանդիպման մեկնարկին Պուտինը նշել է, որ տարածաշրջանում իրավիճակը «պարզ չէ, սակայն հուսով եմ, որ մեր հանդիպումը կնպաստի նրան, որպեսզի փնտրենք բոլոր բարդ խնդիրների լուծման ուղիները»:

Ադրբեջանի նախագահն էլ նշել է, որ տարածաշրջանային և համաշխարհային քաղաքականության կարևոր հարցերի առնչությամբ պարբերական քննարկումների անհրաժեշտություն կա:

Լրացում. Ավելի ուշ Ադրբեջանի նախագահի լրատվական ծառայությունը հաղորդեց, որ երկու երկրների նախագահները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]