Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Սևանա լիճ 2017» շախմատային մրցաշարի առաջատարներն են Ուկրաինայի, Իսրայելի ու Եգիպտոսի ներկայացուցիչները

«Սևանա լիճ 2017» շախմատային մրցաշարի առաջատարներն են Ուկրաինայի, Իսրայելի 
ու Եգիպտոսի ներկայացուցիչները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանում կայացան «Սևանա լիճ» մրցաշարի նախավերջին տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 8-րդ տուրի կենտրոնական պարտիայում միմյանց դեմ մրցում էին Իսրայելի ներկայացուցիչ Թամիր Նաբաթին և Եգիպտոսը ներկայացնող Ամին Բասսեմը: Պարտիան ունեցավ հավասար ընթացք. կողմերից ոչ մեկը ռիսկի չդիմեց, և 49-րդ քայլին կնքվեց հաշտություն:

Արագ ոչ-ոքիով ավարտվեց նաև մյուս առաջատարի՝ Մարտին Կրավցիվի և Հայկ Մարտիրոսյանի դիմակայությունը: Հովհաննես Գաբուզյանի հետ պարտիայում կարևոր կես միավոր ձեռք բերեց Մանուէլ Պետրոսյանը: Այս ոչ-ոքիի շնորհիվ Պետրոսյանն, անկախ վերջին տուրի արդյունքից, լրացրեց գրոսմայստերի նորմա, որն արդեն թվով երրորդն էր Մանուէլի համար:

ՖԻԴԵ-ի՝ հոկտեմբերին կայանալիք կոնգրեսում նրան պաշտոնապես կշնորհվի կոչումը: Ոչ-ոքիով ավարտվեցին նաև Իգոր Կովալենկո-Տիգրան Հարությունյան և Դարիուշ Շվարց-Սամվել Տեր-Սահակյան պարտիաները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]