Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ավարտվել է «Արի տուն» ծրագրի չորրորդ փուլը

 Ավարտվել է «Արի տուն» ծրագրի չորրորդ փուլը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում հուլիսի 21-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության«Արի տուն» ծրագրի չորրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը,«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները, հյուրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարությունից, ծրագրի չորրորդ փուլին մասնակցում է 156 պատանի և աղջիկ՝ աշխարհի 14 երկրից՝ Ռուսաստանից,Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Իրաքից, Սիրիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Բելգիայից,Հունաստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Շվեդիայից, Ավստրալիայից: Ողջունելով արիտունցիներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց.

«Սիրելի երիտասարդներ, կարծում եմ, որ այս անմոռանալի 14 օրերը շատ ուրախ անցան, և ուր էլ գնաք, ձեզ հետ կմնան ամենավառ ու ջերմ հիշողությունները: Եվ միշտ մտքով կլինեք Հայաստանում: Սիրելի պատանիներ և աղջիկներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն հյուընկալ ընտանիքներին, որոնք պահեցին ձեզ:

Շնորհակալություն առողջապահության, անվտանգության, ոստիկանության, փրկարարական բոլոր աշխատակիցներին, ովքեր ձեր կողքին էին այս օրերին: Նաև շնորհակալություն ճամբարի ղեկավարներին, ջոկատավարներին, բոլոր նրանց, ովքեր ամեն ինչ արեցին, որ ձեր օրերը անմոռաց դառնան: Այս օրերին սովորեցիք հայերեն, հայոց պատմություն, ծանոթացաք Հայաստանի տեսարժան վայրերին, տեսաք այն ամենը, ինչի մասին կարդացել էիք գրքերում, ծանոթացաք ու ընկերացաք իրար հետ: Ուզում եմ շարունակվի այդ ընկերությունը: Սիրելի երիտասարդներ, լավ սովորեք լավ մարդ եղեք ու հայ մնացեք: Խնդրում եմ, պահանջում, հորդորում: Դուք հայաստանցիներ եք, ծնվել եք տարբեր երկրներում, բայց ձեր արմատն այստեղ է»:

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը դիմելով արիտունցիներին, ասաց. «Առաջին տարին չէ, որ գալիս եմ մասնակցելու «Արի տուն ծրագրի հրաժեշտի խարույկին, բայց միշտ հուզվում եմ, ինչպես առաջին անգամ: Այստեղ ձեր միջոցով հաղորդակցվում եմ 10 միլիոն հայության հետ: Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությությունից: Սա անթերի ծրագիր է, որովհետև հիմքում ընկած է նվիրում, նվիրվածություն, սեր, հայրենասիրություն»: Արիտունցիները հանդես եկան համերգային ծրագրով, որը պատրաստել էին ճամբարային օրերիընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]