Nymex. Թանկարժեք մետաղների գներն աճել են. 21.07.17
11:04, 22 Հուլիս 2017
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NYMEX բորսայի հուլիսի 21-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 1.31%-ով և կազմել 1261.00 դոլար, արծաթի գինն աճել է 0.86%-ով և կազմել 16.46 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.92%-ով և կազմել 934.85 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում