Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երուսաղեմում բախումների հետևանքով 18-ամյա երիտասարդ է մահացել

Երուսաղեմում բախումների հետևանքով 18-ամյա երիտասարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմում արդեն երրորդ օրն է, ինչ շարունակում են բախումները արաբ երիտասարդների և իսրայելական ոստիկանության միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, բախումների պատճառ է դարձել Տաճարի լեռան տարածքում Իսրայելի ոստիկանության սահմանած նոր անվտանգության կանոնները:

Մետաղորսիչների տեղադրումից զայրացած արաբ երիտասարդները  նախաձեռնել են անցած երեք օրերի ամենազանգվածային բախումները: Տաճարի լեռը կարևորագույն սրբավայր է ինչպես հրեաների, այնպես էլ մուսուլմանների համար: Այդ տարածքում են գտնվում հին հրեական տաճարի ավերակները և Ալ Ակսա ու Կուբաթ աս-Սահրա մզկիթները:

Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ այսօրվա բախումների հետևանքով մահացել է 18-ամյա Մուհամեդ Լաֆին, ով մահացել է հրազենային վնասվածքից:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]