Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ելփին գյուղի մոտակայքում տրակտորը գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է

Ելփին գյուղի մոտակայքում տրակտորը գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 21-ին՝ ժամը 17:45-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի մոտակա հանդամասում տրակտոր է կողաշրջվել. կա տուժած:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Կովերի սար» կոչվող հանդամսում «Беларус-80» մակնիշի առանց պետհամարանիշի (վարորդ՝ 1965 թ. ծնված Ա. Ք.) տրակտորը մոտ 50 մ գլորվել է ձորը, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է.  Ա. Ք.-ի դին դուրս է բերվել տեղի ուժերով: 

Տրակտորը ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]