Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կազմակերպությունների շահութաբերությունը բարձրացնելու նպատակով Հայաստանում սահմանում են նվազագույն շահութաբերության 6 տոկոսանոց շեմ

Կազմակերպությունների շահութաբերությունը բարձրացնելու նպատակով Հայաստանում 
սահմանում են նվազագույն շահութաբերության 6 տոկոսանոց շեմ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առևտրային կազմակերպությունների շահութաբերությունը բարձրացնելու նպատակով առաջարկվել է սահմանել նվազագույն սահմանային շահութաբերության ցուցանիշի շեմ` առնվազն 6 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 21-ին Պետական գույքի կառավարման վարչությունում պետական մասնակցությամբ և էներգետիկայի ոլորտի մի շարք առևտրային կազմակերպությունների հետ քննարկման ժամանակ այս մասին նշեց ՊԳԿ վարչության պետ Արման Սահակյանը:

«182 առևտրային կազմակերպությունների 2013-2015 թվականների ֆինանսատնտեսական վերլուծության արդյունքներով պարզել է, որ կազմակերպությունների մեծ մասի շահութաբերության ցուցանիշը բավականին ցածր է և միջինում կազմել է մոտ 1,2 %: Հաշվի առնելով, որ նշված ցուցանիշը բավականին ցածր է, առաջարկվել է սահմանել կազմակերպությունների համար նվազագույն սահմանային շահութաբերության ցուցանիշի շեմ, և ելնելով 6% բանկային վերաֆինանսավորման նորմատիվի մեծությունից, ընդունվել է այդ շեմի մեծությունը: Իհարկե, նման մոտեցման պայմաններում պետք է հաշվի առնել նաև կազմակերպությունների ճյուղային առանձնահատկությունները: Ըստ այդմ, միայն 10 կազմակերպությունների, որոնց կշիռը ընդհանուրի մեջ կազմում է ընդամենը 5,5 %, շահութաբերության մակարդակը հավասար է կամ գերազանցում է նվազագույն սահմանային շեմը` 6% և որոնք նշված ժամանակահատվածի համար ունեն ըստ տարիների շահութաբերության ցուցանիշի աճ: Եվ եթե սահմանային շեմը հեռանկարում հավասարվի 6%-ի, ապա կազմակերպությունների շահույթի մակարդակը կավելանա մոտ 8 անգամ»,- ընդգծեց Սահակյանը:

Նրա խոսքով` առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության արդյունավետության շարունակական բարձրացման, տնտեսական գործունեության ծրագրային ցուցանիշների հսկողության գործում արմատական փոփոխություններ պետք է կատարել: «Այդ փոփոխությունները հնարավորություն կտան իրատեսորեն որոշել կազմակերպությունների արդյունավետությունը, հստակ գնահատել գործադիր մարմինների կատարած աշխատանքը: Արդյունքում, կախված աշխատանքների կատարման մակարդակից, ընկերությունների նկատմամբ կկիրառվեն ինչպես պատասխանատվության, այնպես էլ խրախուսման միջոցներ: Այդ նպատակից ելնելով, Վարչության կողմից մշակվել և ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել փորձաքննության մոնիտորինգի անցկացման նոր կարգ, ինչպես նաև մշակվել և շահագրգիռ մարմինների քննարկմանն է ներկայացվել կազմակերպությունների գործարար ծրագրերի օրինակելի նոր ձև: Նոր մոտեցումները թույլ կտան ֆինանսատնտեսական դիտարկման արդյունքում իրատեսորեն գնահատել կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը»,- նշեց Սահակյանը:

ՊԳԿ վարչության պետն ասաց, որ սկսած 2018 թվականի հունվարի 1-ից, գործարար ծրագրի եռամսյակային տվյալների դիտարկման շնորհիվ հսկողություն կիրականացվի կազմակերպությունների ծրագրային առաջադրանքների կատարման նկատմամբ, ինչպես նաև, գործադիր մարմինների կատարած աշխատանքը գնահատելու և առաջարկություններ ներկայացնելու մասով:

Հուլիսի 21-ին ՊԳԿ վարչությունում հրավիրված քննարկման թեման պայմանավորված էր ՀՀ Նախագահի կողմից օրեր առաջ տրված հստակ հանձնարարականներով՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի ներկայացրած զեկույցի շուրջ: Խոսքը պետական բաժնեմասով ընկերությունների ֆինանսատնտեսական մոնիտորինգի արդյունքների համալիր վերլուծության, ֆինանսատնտեսական վիճակի վատթարացում ունեցող առևտրային կազմակերպությունների ցուցանիշների արձանագրման, վատթարացման պատճառների ու գործունեության բարելավման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների համարժեքության մասին է: Քննարկման օրակարգում «ՀԱԷԿ» ՓԲԸ-ն է, հաջորդական քննարկումներով անդրադարձ է կատարվելու նաև էներգետիկայի և այլ ոլորտների մյուս ընկերություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]