Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

5-րդ բանակային կորպուսը ապրիլյան պատերազմի փորձի կիրառմամբ կազմակերպվել է մարտավարական զորավարժություններ

5-րդ բանակային կորպուսը ապրիլյան պատերազմի փորձի կիրառմամբ կազմակերպվել է 
մարտավարական զորավարժություններ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամփոփվել են 5-րդ բանակային զորամիավորման 2017թ. 2-րդ եռամսյակի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության և զինվորական կարգապահության արդյունքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարտական պատրաստության վիճակը վերլուծելիս նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են նախանշված բոլոր միջոցառումները: Մարտական կրակի ուղեկցությամբ և 2016թ. ապրիլյան պատերազմի փորձի կիրառմամբ կազմակերպվել են նաև ցուցադրական ու մարտավարական զորավարժություններ:    

Միաժամանակ, բոլոր օղակների հրամանատարների նպատակաուղղված աշխատանքի արդյունքում դրական տեղաշարժ է արձանագրվել զորամիավորման ստորաբաժանումներում զինվորական կարգապահության մակարդակի բարձրացման և դաստիարակչական աշխատանքների դրվածքի բարելավման ասպարեզներում:

Եզրափակիչ խոսքում զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարլոս Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարներին բարձր արդյունքների համար` հորդորելով մշտապես զբաղվել ինքնակրթությամբ, իսկ առաջադրանքները կատարելիս կիրառել ժամանակակից լուծումներ և մշակել մարտական խնդիրների կատարման առավել արդիական եղանակներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]