Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանը Հայաստանում հոկեյի զարգացման հույս է հայտնել

Սերժ Սարգսյանը Հայաստանում հոկեյի զարգացման հույս է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 21-ին ընդունել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆազելին:

Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահի առաջին այցը Հայաստան զգալիորեն կխթանի մեր երկրում աշխարհի ամենատարածված և սիրված սպորտաձևերից մեկի՝ հոկեյի զարգացումը: Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են Հայաստանի տափօղակով հոկեյի ազգային ֆեդերացիայի անդամակցությունը միջազգային ֆեդերացիային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը նշել է, որ չնայած հոկեյը Հայաստանում զարգացած չէ, այնուհանդերձ որոշակի միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի այդ սպորտաձևը ևս զարգացում ունենա: Այդ նպատակով, ըստ Նախագահի, ստեղծվում են անհրաժեշտ ենթակառուցվածքներ. Երևանում շուտով կբացվի հոկեյի երկրորդ մարզադաշտը՝ անհրաժեշտ բոլոր չափանիշներին համապատասխան:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ռենե Ֆազելին Հայաստանում հոկեյի զարգացմանը նպաստելու պատրաստակամության համար: Զրուցակիցները երկուստեք համակարծիք են եղել, որ այդ սպորտաձևը Հայաստանում զարգացման հնարավորություններ և ներուժ ունի, որի ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականորեն աշխատել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]