Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 21-ին ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային:

Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրը մշտապես իր ուշադրության կենտրոնում է: Խորհրդարանի ղեկավարը վստահեցրել է, որ ՄԱԿ-ի հետ համատեղ իրականացվող միջոցառումներն ու ծրագրերը, որոնք վերաբերում են մասնավորապես երեխաների հիմնախնդիրներինշարունակական կլինեն եւ կնպաստեն երեխաների իրավունքների լիարժեք պաշտպանությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Տանյա Ռադոչայը կարեւորել է վերջին տարիներին Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացը, որը միտված է պաշտպանելու երեխաների` ընտանեկան միջավայրում մեծանալու եւ որակյալ կրթություն ստանալու իրավունքները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել արատներով ծնված երեխաների խնդիրներին, որդեգրման ու խնամակալության հարցերին, խոցելի եւ ուշադրությունից դուրս մնացած երեխաների իրավունքների պաշտպանության հարցում առկա բացերին:

Արա Բաբլոյանն ու Տանյա Ռադոչայը պատրաստակամություն են հայտնել անել հնարավորը երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված խնդիրների լուծման հարցում: Ոլորտի վիճահարույց հարցերը վեր հանելու նպատակով ընդլայնված քննարկումներ կազմակերպելու պայմանավորվածություն է ձեռք բերվել


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]