Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Եվրամիությունը պատարստ Է օգնելու Հունաստանին Կոս կղզում տեղի ունեցած եկրաշարժի կապակցությամբ

Եվրամիությունը պատարստ Է օգնելու Հունաստանին Կոս կղզում տեղի ունեցած եկրաշարժի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պատրաստ Է օգնություն ցույց տալու Հունաստանին Կոս կղզում տեղի ունեցած եկրաշարժի հետեւանքների հաղթահարման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 21-ին այս մասին հայտարարել Է հումանիտար օգնության եւ ճգնաժամային կառավարման եվրակոմիսար Խրիստոս Ստիլիանիդիսը:

Թուրքիայի Քանդիլիլի երկրաբանական կայանը հուլիսի 21-ի գիշերը գրանցել Է 6,3 մագնիտուդով ցնցումներ, ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով՝ մագնիտուդը կազմել Է 6,7: Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է Թուրքիայի Բոդրում առողջավայրից 10 կիլոմետր եւ Հունաստանի Կոս կղզուց 16 կիլոմետր հեռավորության վրա: Օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորությունում: Ավելի ուշ գրանցվել են 4-ից մինչեւ 4,7 մագնիտուդով առնվազեն յոթ հետցնցումներ:

Հունաստանում վնասվածքներ Է ստացել ավելի քան 120 մարդ, Կոս կղզում զոհվել Է երկու հոգի՝ Թուրքիայի քաղաքացի եւ Շվեդիայի հպատակ: Շատ տներում հայտնվել են ճաքեր եւ ջարդվել են լուսամուտները, որոշ զբոսաշրջիկներ ստիպված են եղել գշերելու լողափին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]