Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԿԳ նախարարն ընդունել է Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի պատվիրակությանը

ԿԳ նախարարն ընդունել է Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի ղեկավար Սոնգ Հա-Ջինի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրերին` Լևոն Մկրտչյանը կարևորել է կրթության և գիտության ոլորտներում հայ-կորեական հարաբերությունների դինամիկ զարգացմանը միտված գործնական քայլերը:

Ներկայացնելով Հայաստանի կրթական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքը՝ նախարարը շեշտել է, որ դրանք ուղղված են կրթության որակի բարձրացմանը կրթության բոլոր աստիճաններում, ինչպես նաև կրթություն-գիտություն, կրթություն-աշխատաշուկա կապի հնարավոր օպտիմալ մոդելի մշակմանը:

ԿԳ նախարարը կարևորել է նաև համագործակացությունը գիտության ասպարեզում, մասնավորապես տեղեկատվական և նանոտեխնոլոգիաների ոլորտներում: Սոնգ Հա-Ջինը նշել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանի կրթության և գիտության ոլորտներում համագործակցության ակտիվացմամբ, նոր ծրագրերի ներդրմամբ:

Ջեոլաբուկ-դոյի նահանգապետը ներկայացրել է իր ղեկավարած նահանգում կրթության և գիտության ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հանրակրթության ոլորտում իրականացվող «Դպրոցական կայուն սնունդ» ծրագրին, ինչպես նաև TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին. նշվել է, որ մտադրություն կա Հայաստանի տարբեր մարզերում ընդլայնել TUMO-ի ցանցը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության ոլորտի վերաբերյալ այլ հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]